Գլխավոր էջ » 2015 Հունվար 11 » Չելսին պատրաստ է Ռոյսի համար վճարել 20 մլն ֆունտ
Չելսին պատրաստ է Ռոյսի համար վճարել 20 մլն ֆունտ
Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսի ծառայություններով: Այդ մասին հաղորդում է Daily Express-ը:
Անգլիական ակումբը պատրաստ է վճարել 20 մլն ֆունտ ստերլինգ 25-ամյա ֆուտբոլիստի համար: Այժմ գերմանացու հրաժարագինը կազմում է 35 մլն եվրո, սակայն ամռանն այն կնվազի 10 միլիոնով:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոյսը «Բորուսիայի» կազմում մասնակցել է 11 հանդիպման, խփել 6 գոլ եւ կատարել 3 արդյունավետ փոխանցում:
armsport.am
Տարածել լուրը`