Գլխավոր էջ » 2015 Ապրիլ 16 » Չելսին պատրաստ է 35 միլիոն եվրո վճարել Բենֆիկայի կիսապաշտպանի համար
Չելսին պատրաստ է 35 միլիոն եվրո վճարել Բենֆիկայի կիսապաշտպանի համար
Բենֆիկայի» եւ Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Նիկոլաս Գայտանը հայտնվել է Լոնդոնի «Չելսիի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում:
Ինչպես հայտնում է «A Bola»-ն, 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու առաջարկն անգլիական թիմի ղեկավարությանն արել է Ժոզե Մոուրինյոն:
Պարբերականը նշում է, որ «ազնվականները» պատրաստ են Գայտանի համար 35 միլիոն եվրո վճարել:
Հավելենք, որ Պորտուգալիայի ընթացիկ առաջնությունում Գայտանը մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 4 գոլի եւ գոլային 11 փոխանցման հեղինակ:
armsport.am
Տարածել լուրը`