Գլխավոր էջ » 2012 Նոյեմբեր 5 » «Չելսին» մտածում է Լուկակուին վերադարձնելու մասին
«Չելսին» մտածում է Լուկակուին վերադարձնելու մասին
Լոնդոնի «Չելսին» ձմռանը կարող է վերադարձնել իր հարձակվողներից մեկին: Խոսքը գնում է Ռոմելու Լուկակուի մասին, ով ներկա պահին վարձակալության մեջ է գտնվում «Վեսթ Բրոմվիչում»:Հիմա Դանիել Սթարիջը նստում է պահեստայինների նստարանին, իսկ Ֆերնանդո Տորրեսը դեռ չի գտել իր խաղը: Դի Մատտեոն դժգոհ է իր հարձակվողներից և եթե նրանք 2 ամսվա ընթացքում լավ խաղ չցուցադրեն, ապա Դի Մատտեոն կդիմի Լուկակուի օգնությանը:
Հիմա «Վեսթ Բրոմվիչը» 9-րդն է մրցաշարային աղյուսակում` վերջին երկու խաղերում անընդմեջ պարտվելով: Չնայաած դրան, գլխավոր մարզիչ Սթիվ Կլարկը կարծում է, որ մրցաշրջանը վատ չի սկսել:
«Ես դեռ չեմ խոսել «Չելսիի» ներկայացուցիչների հետ, բայց գիտեմ, որ Ռոմելուն հիմա երջանիկ է: Նա լավ մարզավիճակ է ձեռք բերել, ապացուցելով, որ տաղանդավոր ֆուտբոլիստ է:»-ասել է Կլարկը:
Տարածել լուրը`