Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 27 » «Չելսին» կարող է գնել ևս երկու խաղացողների

«Չելսին» կարող է գնել ևս երկու խաղացողների


Շատ հավանական է, որ «Չելսին» մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը ձեռք բերի ևս երկու ֆուտբոլիստների: «Կապույտները» ցանկանում են ամրացնել աջ եզրային հարձակվողի, աջ պաշտպանի և հարձակվողի դիրքեր: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:

Նորեկները կարող են դառնալ նիգերիացի Վիկտոր Մոուզեսը և իսպանացի Սեսար Ասպիլիկուետան:

Սպասվում է, որ Ռոմելու Լուկակուն իր հայրենակից Թիբո Կուրտուայի պես կտրվի վարձակալության: Հիշեցնենք, որ Կուրտուան այս մրցաշրջանն էլ կանցկացնի «դրոշակակրների» կազմում:

«Չելսին» ցանկանում է վաճառել Գաել Կակուտային և Ֆլորան Մալուդային, իսկ Միքաել Էսսիենի ապագան մեծ հարցաականի տակ է:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15