Գլխավոր էջ » 2015 Փետրվար 20 » «Չելսին» կարգելի անկարգություն գործած ֆուտբոլիստների մուտքը «Սթեմֆորդ Բրիջ»
«Չելսին» կարգելի անկարգություն գործած ֆուտբոլիստների մուտքը «Սթեմֆորդ Բրիջ»
Լոնդոնի «Չելսին» որոշում է կայացրել արգելել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «ՊՍԺ»-ի դեմ խաղից առաջ անկարգություններ գործած երկրպագուներից երեքի մուտքը ակումբի տնային մարզադաշտ՝ «Սթեմֆորդ Բրիջ»։
ՉԼ 1/8 եզրափակչի՝«ՊՍԺ»-ի դեմ առաջին հանդիպումից առաջ (1:1) Փարիզի մետրոյում տեղի էր ունեցել միջադեպ, որի ժամանակ «Չելսիի» երեք երկրպագուներ թույլ չէին տվել մի սևամորթ ուղևորի գնացք նստել։ Անգլիացի երկրպագուները նաև վանկարկել էին. «Մենք ռասիստ ենք, ու դա մեզ դուր է գալիս»։
sport.times.am
Տարածել լուրը`