Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 5 » Չելսին հեռացրեց Վիլաշ-Բոաշին

Չելսին հեռացրեց Վիլաշ-Բոաշին


Չէր ցանկանում պորտուգալացին հրաժարական տալ «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից սակայն լոնդոնյան ակումբի ղեկավարությունն այլ կարծիք ուներ ստեղծված իրավիճակի նկատմամբ: 

«Չելսիի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մարզիչն արդեն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, քանի որ թիմը ցանկալի արդյունքների չէր հասնում:

Վիլա-Բոաշին փոխարինել է նրա օգնական Ռոբերտո Դի Մատեոն, որի գլխավորությամբ էլ «ազնվականները» հանդես կգան մինչեւ մրցաշրջանի ավարտը:

«Չելսին» Անգլիայի ընթացիկ առաջնությունում ընթանում է 5-րդ տեղում ու ռիսկի է դիմում զրկվել Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը մասնակցելու իրավունքից:

Հիշեցնենք, որ օրերս Վիլաշ-Բոաշը հայտարարել էր, որ հրաժարական տալու մտադրություն չունի:


  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15