Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 1 » «Չելսին» հաղթեց «Տոտտենհեմին» և նվաճեց Լիգայի գավաթը

«Չելսին» հաղթեց «Տոտտենհեմին» և նվաճեց Լիգայի գավաթը


Անգլիական Լիգայի գավաթի եզրափակչում միմյանց էին հանդիպել Պրեմիեր Լիգան ներկայացնող «Չելսին» և «Տոտտենհեմը»: 

Ժոզե Մոուրինյոյի սաներն ավելի գրագետ խաղ ցուցադրեցին և կարողացան երկու անպատասխան գնդակ ուղարկել «Տոտտենհեմի» դարպասը: Հանդիպման հաշիվն առաջին խաղակեսի վերջին րոպեին բացեց Ջոն Թերրին, իսկ երկրորդ գնդակը Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասում հայտնվեց Դիեգո Կոստայի հարավածից հետո, որի ուղղությունը շեղեց Քայլ Ուոլկերը:

Գոլեր. Թերրի՝ 45ր, Ուոլկեր՝ 56ր (ինքն.):


premierleague.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15