Գլխավոր էջ » 2012 Մարտ 21 » Չելսին ֆուտբոլիստ է հեռացրել
Չելսին ֆուտբոլիստ է հեռացրել
«Չելսիի» պահեստայինների կազմի խաղացող 21-ամյա Ջեյքոբ Մելիսը, հեռացվել է թիմից այն բանի համար, որ հանդերձարանում ճայտրուկ է պայթեցրել:
Դեպքը տեղի է ունեցել մարտի 2-ին և այդ ժամանակվանից սկսած ակումբի ղեկավարությունը հետաքննություն էր անցկացնում, որի ավարտից հետո չեղյալ է համարվել ֆուտբոլիստի պայմանագիրը, հաղորդում է «ազնվականների» պաշտոնական կայքը:
Մելիսը «Չելսի» էր տեղափոխվել 5 տարի առաջ «Շեֆիլդ Յունայթեդից» և թիմի հիմնական կազմում անցկացրել էր մեկ հանդիպում' 2010 թվականին մասնակցելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի` «Ժիլինայի» հետ խաղին:
Տարածել լուրը`