Գլխավոր էջ » 2012 Ապրիլ 27 » Չելսին բանակցում է Վիլլիանի հետ
Չելսին բանակցում է Վիլլիանի հետ
Ջանլուկա Մարցիոն սեփական բլոգում գրել է, որ Դոնեցկի «Շախտյոր»-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Վիլյան Բորխես դա Սիլվան Լոնդոնում է: Այն բանից հետո, երբ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Չելսի»-ի 20 մլն եվրոանոց առաջարկությունը մերժվեց «Շախտյոր»-ի կողմից, «արիստոկրատներ»-ը կազմում են նոր առաջարկ ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար: Ֆուտբոլիստի հայրը` Սևերինոն, հանդիպում է ունեցել «արիստոկրատներ»-ի ներկայացուցիչների հետ: Calcionews24.com կայքը հաղորդում է, որ Վիլյանի հետ բանակցություններ են վարում անգլիական այլ ակումբներ ևս:
Հիշեցնենք, որ Վիլյանը «Շախտյոր» տեղափոխվեց 2007 թվականին բրազիլական «Կորինտիանս»-ից 19 մլն դոլարի դիմաց: Ֆուտբոլիստը «հանքափորեր»-ի կազմում անցկացրել է 117 հանդիպում և դարձել է 16 գոլի հեղինակ:
Տարածել լուրը`