Գլխավոր էջ » 2012 Հոկտեմբեր 28 » «Չելսիի» կարող է իրականացնել պատմության մեջ ամենաօրիգինալ տրանսֆերը
«Չելսիի» կարող է իրականացնել պատմության մեջ ամենաօրիգինալ տրանսֆերը
Տրանսֆերի օրիգինալությունը կայանում է նրանում, որ «Չելսին» գնելու է Ֆալկաոին, բայց գումարը «Ատլետիկոին» վճարելու է ըստ Ֆալկաոի խաղի որակի:
Ըստ խոսակցությունների, «Չելսին» Ֆալկաոի համար նախնական վճարելու է 32 միլիոն ֆունտ և ձմռանը Ֆալկաոին կբերի Լոնդոն: Հետո Ֆալկաոին կփորձեն օգտագործել 2 ձևով:
Նախ նրան Ֆերնանդո Տորրեսի հետ դուրս կբերեն գլխավոր հարձակվողի գոտի և կփորձեն այս 2 խաղացողներին միասին խաղացնելով, ստեղծել ամուր հարձակման գիծ և եթե նրանք մինչև մրցաշրջանի ավարտը միասին հաջող խաղան, ապա մրցաշրճանի վերջում, «Չելսին» «Ատլետիկոին» վճարում է ևս 15 միլիոն, այսինքն ընդանու տրանֆերի գինը հասցնում է 47 միլիոն ֆունտի:
Բայց եթե հանկարծ Ֆալկաոն և Տորրեսը միասին լավ չեն խաղում, ապա առաջ է գալիս ևս մեկ տարբերակ: Եթե Ֆալկաոն լավ է խաղում, և նա Տորրեսի հետ չի կարողանում համագործակցել Տորրեսի պարտճառով, ապա Տորրեսը դուրս է մնում Լոնդոնյան ակումբի մեկնարկաին կազմից, իսկ «Չելսին» «Ատլետիկոին» վճարում է ևս 30 միլիոն, այսինք ընդհանուր 62 միլիոն ֆունտ, իսկ եթե Տորրեսը և Ֆալկաոն չեն կարողանում համագործակցել Ֆալկաոի պատճառով, ապա «Չելսին» ետ է վերադարձնում Ֆալկաոին՝ «Ատլետիկոին», և իր նախնական վճարած 32 միլիոնից 20 միլիոնը ետ է վերցնում:
Այս տարբերակը առայժմ հաստատված չէ, բայց շատ մեծ են շանսերը, որ այն կիրականանա:
Տարածել լուրը`