Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 19 » «Չելսիի» երկրպագուներին մինչև 3 տարվա ազատազրկում է սպառնում

«Չելսիի» երկրպագուներին մինչև 3 տարվա ազատազրկում է սպառնում


Լոնդոնյան ոստիկանությունը հետաքննում է Չելսիի» երկրպագուների պահվածքը, ովքեր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ՝ «ՊՍԺ»-ի դեմ առաջին հանդիպումից առաջ (1:1) փարիզյան մետրոյում արգելել էին սևամորթ տղամարդուն գնացք նստել և ռասիստական երգեր էին երգել։

Սթոքլենդ-Յարդի ներկայացուցիչներըն ուսումնասիրում են տեսանյութերն ու համագործակցում ֆրանսիացի գործընկերների հետ. գրում է «The Telegraph» պարբերականը։

Աղբյուրի տվյալներով՝ ֆրանսիական ոստիկանությունն այդ գործն արդեն տեղավորել է «Բռնություն հանրային տրանսպորտում՝ պայմանավորված ռասայական խտրականությամբ» հոդվածի տիրույթներում, որը պատժվում է 3 տարվա ազատազրկմամբ։

sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15