Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 30 » Չելսիի դեմ խաղը դեռ եզրափակիչ չէ. Պելեգրինի

Չելսիի դեմ խաղը դեռ եզրափակիչ չէ. Պելեգրինի


«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կարծում է, որ Պրեմիեր լիգայի՝ «Չելսիի» դեմ առաջիկա հանդիպման արժեքը չպետք է գերագնահատել.

-Դա կարեւոր խաղ է, սակայն այն չի որոշում չեմպիոնության հարցը։ Այդ հանդիպումից հետո մենք դեռ 48 միավոր պետք է խաղարկենք։ Դա եզրափակիչ չէ։ Հիշեք, «Մանչեսթեր Սիթին» 2011-12 թթ. մրցաշրջանում հաղթեց տիտղոսը՝ առաջնության ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդից» ետ մնալով 8 միավոր,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում «քաղաքայինների» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի» - «Չելսի» խաղը կկայանա վաղը Երեւանի ժամանակով ժ 21։30-ին։

Նշենք, որ Պրեմիեր լիգայի 22 տուրից հետո առաջատարը Լոնդոնի «Չելսին» է (52 միավոր). երկրորդ հորիզոնականում ընթացող «Մանչեսթեր Սիթին» «ազնվականներին» զիջում է 5 միավոր։  

armsport.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15