Գլխավոր էջ » 2015 Մարտ 7 » «Չելսի»-ն նոր պայմանագիր կառաջարկի Իվանովիչին
«Չելսի»-ն նոր պայմանագիր կառաջարկի Իվանովիչին
Մոտ ժամանակներս «Չելսիի» ղեկավարությունը պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի հետ կքննարկի պայմանագիրը երկարաձգելու հարցը:
Բրիտանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` «Չելսին» Իվանովիչին առնվազն մեկամյա պայմանագիր կառաջարկի: Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գոհ է 30-ամյա սերբ ֆուտբոլիստի աշխատանքից և չի պատրաստվում հրաժարվել նրա ծառայություններից, սակայն երկարամյա պայմանագիր կնքել չի պատրաստվում:
Հավելենք` կողմերը վերջնական համաձայնության կգան մինչև այս ամսվա վերջ, նոր համաձայնագրով` Իվանովիչը շաբաթական 90 հազար ֆունտ աշխատավարձ կստանա:
sport.times.am
Տարածել լուրը`