Գլխավոր էջ » 2015 Հունվար 10 » «Չելսի»-ն մտադիր է վաճառքի հանել Շյուրլեի տրանսֆերը
«Չելսի»-ն մտադիր է վաճառքի հանել Շյուրլեի տրանսֆերը
Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհ է իր թիմի կիսապաշտպան Անդրե Շյուրլեի ծառայություններից, տեղեկացնում է The Telegraph-ը:
Լոնդոնցիները մտադիր են վաճառքի հանել գերմանացի կիսապաշտպանի տրանսֆերը:
Անձամբ Շյուրլեն չի ցանկանում լքել «Չելսի»-ն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, չնայած, որ վերջինիս ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ:
«Ազնվականներ»-ը մտադիր են Անգլիա հրավիրել Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեին կամ իտալական «Ֆիորենտինա»-ի եզրային պաշտպան Խուան Կուադրադոյին:
1in.am
Տարածել լուրը`