Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 5 » «Չելսի» — «Լիվերպուլ» 2:1. Մենք Չեմպիոն ենք

«Չելսի» — «Լիվերպուլ» 2:1. Մենք Չեմպիոն ենք


«Ուեմբլիում» քիչ առաջ ավարտվեց Անգլիայի գավաթի եզրափակիչը. որում «կապույտները» կարողացան հաղթանակի հասնել «մերսիսայդյան» «Լիվերպուլի» նկատմամբ, և հռչակվեցին Անգլիայի գավաթակիր: 
Առաջին խաղակեսն ընթացավ հավասր և անհետաքրքիր պայքարում:Սակայն այդ հանգստության պայմաններում 11-րդ րոպեին Մատայի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Ռամիրեսը:«Մերսիսայդցիները» անմիջապես կարող էին հավասարեցել հաշիվը, սակայն Բելյամիյի հարվածը փակեց Բրանիսլավ Իվանովիչը:
Առաջին կեսում այլևս վտանգավոր դրվագ չարձանագրվեց:
Երկրորդ խաղակեսը սկսեց «Լիվերպուլի» չնչին առավելուրյամբ:Սակայն «Չելսին» կարողացավ հավասարեցնել խաղը, և 52-րդ րոպեին կրկին Մատայի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Դրոգբան:2-րդ գոլից հետո «կարմիրների» առավելությունը ակնհայտ էր:Եվ հենց այդ առավելության շնորհիվ փոխարինման դուրս եկած Քերրոլը 64-րդ րոպեին կրճատեց գոլերի տարբերությունը:Այդ գոլից հետո «Լիվերպուլը» շարունակեց ճնշել, և միայն մեկ դեպքում հաջողվեց նրանց ստեղծել վտանգավոր պահ, սկայն Չեխի փայլուն «սեյվը» փրկեց «Չելսիին»:

Այսպիսով խաղը ավարտվեց «Չելսիի» հաղրանակով 2:1, և ազնվականները նվաճեցին Անգլիայի գավաթը:Մենք նույնպես շնորհավորում ենք «Չելսիի» ողջ անձնակազմին հաղթանակի առիթով, և սպասում հաղթանակ նաև Մյունխենում:

«Չելսի» 2-1 «Լիվերպուլ»
գոլեր`Ռամիրես 11', Դրոգբա 52'-Քերրոլ 64'



      

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15