Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 18 » "Չելսի"-"Բարսելոնա". Խաղին ընդառաջ

"Չելսի"-"Բարսելոնա". Խաղին ընդառաջ


Ժամեր անց Լոնդոնյան գեղեցիկ մարզադաշտերից մեկում` "Սթեմֆորդ Բրիդջ"-ում կսկսի Չեմպիոնների լիգայի 2-րդ զույգի առաջին հանդիպումը:Այդ իսկ պատճառով որոշեցինք մի փոքր անդրադառնալ թիմերի ունեցած խնդիրներին, և պատմությանը, ինչպես նաև գուշակել թիմերի մարտավարությունները:Նյութի վերջում կա նաև տեսահոլովակ կազմված այս երկու թիմերի նախկին խաղերից:


Նախ և առաջ հիշեցնենք, որ խաղը կվարի գերմանացի մրցավար Ֆելիքս Բրիխը:


Վնասվածքները և մարտավարությունը.


Այս հանդիպմանը լոնդոնցիների կազմում չի կարող մասնակցել Դավիդ Լուիսը: Բրազիլացին, որը վերջին խաղերում փայլուն խաղ է ցուցադրում, չի կարող օգնել իր թիմին: Լուիսը «արիստոկրատների» կազմում վերջին խաղերում լավագույն կենտրոնական պաշտպանն է, որի բացակայությունը «Բարսելոնայի» պես թիմի դեմ խաղում անկասկած լրացուցիչ խնդիրներ կառաջացնի: Կենտրոնում կխաղա թիմի ավագ Ջոն Թերրին, ով պաշտպանությունում դուետ կկազմի Գարի Կեհիլի հետ, սակայն չի բացառվում, որ աջից կարող է հանդես գալ Բոսինգվան, իսկ թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն Բրանիսլավ Իվանովիչին խաղացնի պաշտպանության կենտրոնում:


«Արիստոկրատները» երևի թե խաղը կսկսեն իրենց սովորական դարձած մարտավարությամբ' գրոհի սուր ծայրում խաղալով միայն մեկ հարձակվողով, որն ամենայն հավանականությամբ կլինի Ֆեռնանդո Տորրեսը: Իսկ կիսապաշտպանության գծի ֆուտբոլիստների հետ կապված մի քանի տարբերակներ կան: Օրինակ աջից խաղացող Ռամիրեսն այսօր ավելի շատ պետք է ձախ եզրում, որպեսզի կարողանա դիմակայել «կապտանռնագույնների» աջ եզրային Դանի Ալվեշին: Այսօր եզակի թիմեր կան ովքեր կհանդգնեն «Բարսելոնայի» դեմ խաղում երկու մաքուր ենթահարձակվողով խաղան, այդ իսկ պատճառով անգլիական ակումբը կիսապաշտպանության կենտրոնը կհագեցնի ավելի շատ պաշտպանողական ոճի ֆուտբոլիստներով` Ռաուլ Մեյրելեշ, Մայքլ Էսսիեն:


Կատալոնական ակումբի կազմում Լոնդոն չի ժամանել Սեյդու Կեյտան, բայց դրա փոխարեն լիովին վերականգնվել են Դանի Ալվեշը, Պիկեն և Խավին: Այդ երեքը անպայման թիմի հիմնական կազմում կլինեն: Պույոլը կտեղափոխվի պաշտպանության ձախ եզր: Մնում է գուշակել, թե Գվարդիոլան այս երեք ֆուտբոլիստներից` Պեդրո, Սանչես, Ֆաբրեգաս, որ մեկին խաղադաշտ դուրս չի բերի: Պեդրոն այս մրցաշրջանում իր նախկին ֆուտբոլը չի խաղում, Ֆաբրեգասը որոշակի առողջական խնդիրներ ուներ, ի տարբերություն նրանց Ալեքսիսը այս մրցաշրջանում բավականին կայուն ֆուտբոլ է խաղում և հենց նրա ներկայությունը հիմնական կազմում, մյուս երկուսի հետ համեմատ, կասկած չի հարուցում:


Կարելի է ենթադրել, որ Գվարդիոլան կարող է Կլասսիկոյից առաջ խնայել իր ֆուտբոլիստներին, բայց դա կարելի է դիտարկել խաղի չափազանց ընթացքի դեպքում: «Բարսելոնան» այս դիմակայության ընդգծված ֆավորիտն է, բայց Լոնդոնում «կապտանռնագույններին» հեշտ խաղ չի սպասվում:


Վնասվածքներ ունեն` Դավիդ Լուիս, Բերտրանդ, Ռոմեու – Վիլյա, Կեյտա, Աբիդալ


Որակազրկվածներ` չկան




Խաղից առաջ.


Ռոբերտո դի Մատտեո, «Չելսիի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար


- Պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ մեզնից պահանջվում է երկու իդեալական հանդիպում անցկացնել: Բայց այն փաստը, որ մենք վերջին խաղերում ավելի վստահ ենք խաղում, մեզ հավատ է ներշնչում: Թիմը բարոյահոգեբանական գերազանց վիճակում է: Մենք գերազանց ֆուտբոլիստներով համալրված շատ ուժեղ կազմ ունենք, և բոլորն էլ շատ տրամադրված կմոտենան այդ հանդիպմանը,- նշել է իտալացի մասնագետը:


Խոսեպ Գվարդիոլա («Բարսելոնայի» գլխավոր մարզիչ)


- 2009թ.-ի համեմատ «Չելսիում» ինչ-որ բան է փոխվել, թիմի հետ մի քանի մարզիչներ են աշխատել, բայց թիմի հիմնական կորիզը մնացել է: Կարծում եմ, որ նրանք պահպանել են իրենց ոգին, կիրքն ու ֆուտբոլային արժեքները: Ես միշտ հիացել եմ ֆուտբոլիստների այդ խմբով, որը մի քանի անգամ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, ինչպես նաև հիանալի խաղեր է անցկացրել անգլիական առաջնությունում,- նշել է Գվարդիոլան:


 Վերջին հանդիպումերը.


1965/66 Գավաթի կիսաեզրափակիչ Դ 0:2 Տ 2:0

1999/00 Չեմպիոնների լիգա   1/4 Տ 3:1 Դ 1:5*

2004/05 Չեմպիոնների լիգա   1/8 Դ 1:2 Տ 4:2

2005/06 Չեմպիոնների լիգա   1/8 Տ 1:2 Դ 1:1

2006/07 Չեմպիոնների լիգա   гխմբային փուլ Տ 1:0 Դ 2:2

2008/09 Չեմպիոնների լիգա   1/2 Դ 0:0 Տ 1:1+

Չելսիի ամենախոշոր հաղթանակը սեփական հարկի տակ ՉԼ-ում.

19/10/2011 — «Չելսի» — «Գենկ» 5:0, խմբային փուլ

Բարսելոնայի ամենախոշոր հաղթանակը սեփական հարկի տակ ՉԼ-ում.

22/10/2008 — «Բազել» — «Բարսելոնա» 0:5, խմբային փուլ

28/09/2011 — «Բատէ» — «Բարսելոնա» 0:5, խմբային փուլ


Հետաքրքիր փաստեր

- Երկու թիմերն էլ եվրագավաթներում իրար դեմ 10 խաղերում նույն արդյունքն ունեն' 3-ական հաղթանակ, 4-ական ոչ-ոքի


- Բայց այդ չորս հանդիպումներից երեքում երկու խաղից բաղկացած պայքարում հաջորդ փուլի ուղեգիր է նվաճել «Բարսելոնան»:


- «Չելսին» Չեմպիոնների լիգայի ներկայիս խաղարկությունում վերջին 5 խաղերում հաղթանակներ է տոնել 16:2 գնդակների հարաբերությամբ:


- «Չելսին» լավ է խաղում իսպանական թիմերի դեմ: Լոնդոնյան ակումբը վերջին 13 խաղերում ոչ մի պարտություն չի կրել իսպանական թիմերից: «Կապույտներին» վերջին անգամ հաղթել է հենց «Բարսելոնան»' 2005/2006 մրցաշրջանի 1/8-րդ եզրափակչում:


- Դա ընդհանրապես «Չելսիի» վերջին պարտությունն է իսպանական ակումբներից սեփական հարկի տակ վերջին 13 խաղերում:



  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15