Գլխավոր էջ » 2012 Ապրիլ 19 » "Չելսի"-"Բարսելոնա" 1-0. Հաղթանակած դեպի "Նոու Կամպ"
"Չելսի"-"Բարսելոնա" 1-0. Հաղթանակած դեպի "Նոու Կամպ"
Քիչ առաջ Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում ավարտվեց "Չելսի"-"Բարսելոնա" հանդիպումը:Հանդիպումը ընթանում էր Չելսիի համար շատ դժվարին պայքարում:"Բարսան" ինչպես սովորաբար ավելի շատ էր տիրում գնդակին և այդ իսկ պատճառով ուներ գոլային պահեր:Սակայն "կատալոնցիները" առաջին խաղակեսում ունենալով մի քանի 100 տոկոսանոց գոլային պահեր չկարողացավ օգտագործել դրանք:Իսկ ահա Չելսին առաջին խաղակեսի վերջին րոպեին խաղադաշտի կենտրոնում խլելով գնդակը արագ հակագրոհեց, և Դրոգբան կարղացավ գրավել մրցակցի դարպասը:Սպասվում էր, որ "կապտանռնագույնները" կճնշեն լոնդոնցիներին 2-րդ խաղակեսում:Եվ 2-րդ խաղակեսը հենց այդ հունով էլ ընթացավ:Սակայն 2-րդ կեսի այդ մեծ առավելությունը կատալոնյան ակումբի ֆուտբոլիստները չկարողացան գոլի վերածել:Նրանք նույնիսկ չկարողացան վտանգավոր պահեր ստեղծել Պետր Չեխի պաշտպանած դարպասին, միայն կարելի է հիշատակել Պույոլի գլխով հարվածը, և խաղի վերջին րոպեին Պեդրոի հուժկու հարվածը:
Այսխիսով` Չելսին նվազագույն հաշվով հաղթեց Բարսելոնաին, և կուղեվորվի "Նոու Կամպ" 1 գոլի առավելությամբ:
Չելսի – Բարսելոնա 1:0
Գոլը՝ Դրոգբա 45
Տարածել լուրը`