Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 5 » "Չելսի" 2-1 "Բենֆիկա". Չելսին կիսաեզրափակիչում է

"Չելսի" 2-1 "Բենֆիկա". Չելսին կիսաեզրափակիչում է


Առաջին խաղում սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվելուց հետո, Լիսաբոնի "Բենֆիկան" Լոնդոն էր ժամանել` կորցրածն ամեն կերպ հետ բերելու վճռականությամբ:
Հանդիպման մեկնարկից սկսած, երկու թիմերն էլ սկսեցին բաց ֆուտբոլ խաղալ' չթաքցնելով իրենց մտադրությունները:

Հարկ է նշել, որ առաջին կեսում "Բենֆիկայի" ֆուտբոլիստները բավական լավ տպավորություն թողեցին եւ ամեն կերպ փորձում էին լարվածության մեջ պահել "Չելսիի" պաշտպաններին եւ դարպասապահին' ձգտելով հնարավորինս արագ դառնալ գոլի հեղինակ:
 

Սակայն լոնդոնցիները շատ գրեգետ էին կազմակերպել իրենց խաղը, որի արդյունքում հանդիպման 21-րդ րոպեին հյուրերը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեցին եւ հանդիպման գլխավոր մրցավարը 11մ. հարված նշանակեց "Բենֆիկայի" դարպասին:  Հարվածն անվրեպ իրացրեց Ֆրենկ Լեմպարդը` չնայած, որ հյուրերի դարպասապահ Արթուրը կռահել էր հարվածի ուղղությունը եւ բավական մոտ էր գնդակը ետ մղելուն:
 

Առաջին խաղակեսի միջնամասում "Բենֆիկայի" ֆուտբոլիստները շատ մոտ էին հաշիվը հավասարեցնելուն, սակայն խաղարկած տուգանայինի արդյունքում Օսկար Կարդոսոյի հարվածը ետ մղեց Ջոն Տերրին:
 

Իսկ հանդիպման 40-րդ րոպեին "Բենֆիկան" ընկավ շատ ծանր կացության մեջ. կարմիր քարտ ստացավ եւ խաղադաշտը լքեց Մաքսիմլիանո Պերեյրան: Առաջին խաղակեսում դարպասի նոր գրավում չարձանագրվեց եւ թիմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի ժամանակ:
 

Երկրորդ խաղակեսն սկսվեց "Բենֆիկայի" ակտիվ գործողություններով եւ արդեն մեկնարկում Պետեր Չեխն ստիպված եղավ ցուցադրել իր փայլուն ռեակցիան եւ ակրոբատիկ ցատկը` հետ մղելով Օսկար Կարդոսոյի ոչ ուժեղ, բայց հաշվենկատ հարվածը: Քիչ անց արդեն գնդակը հրաշքով չհայտնվեց "Բենֆիկայի" դարպասում. Ռամիրեսն անհավանական կերպով վրիպեց տառացիորեն մի քանի սանտիմետրից:
 

Ընդամենը մի քանի րոպե անց հարվածային դիրքում հայտնվեց արդեն Ֆեռնանդո Տորրեսը, սակայն նրա հարվածը չնչին շեղությամբ դուրս անցավ դիմային գծից:

Դրանից հետո եւս, երկու թիմերն ունեցան միմյանց դարպասները գրավելու փայլուն հնարավորություններ, սակայն երկար ժամանակ հաշիվը մնում էր անփոփոխ: Բայց 85-րդ րոպեին` 10 հոգով խաղացող "Բենֆիկային" հաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Խաղարկված անկյունայինը գլխի հարվածով եզրափակեց Խավի Գարսիան` հույսեր տալով իր թիմին:

"Բենֆիկան" պայքարեց մինչեւ վերջ, սակայն հանդիպման վերջին վայրկյանին հակագրոհ բաց թողեց, որի արդյունքում, փոխարինման դուրս եկած Ռաուլ Մեյրելեշը հաշիվը դարձրեց 2:1, որը կիսաեզրափակիչ դուրս բերեց "Չելսիին"

ՉԵԼՍԻ  -  ԲԵՆՖԻԿԱ`  2:1

1:0 - 
Ֆրենկ Լեմպարդ  (21', 11մ.),  1:1 - Խավի Գարսիա  (85'),  2:1 - Ռաուլ Մեյրելեշ  (90+3'):

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15