Գլխավոր էջ » 2012 Մայիս 22 » Բոսինգվա. «Ռամիրեսն արժանի է հարգանքի»
Բոսինգվա. «Ռամիրեսն արժանի է հարգանքի»

Չելսիի պաշտպան Ժոզե Բոսինգվան խոստովանել է, որ նա զարմացած է մնացել, երբ իմացել է, որ Ռամիրեսը չի հրավիրվել ազգային հավաքական, հայտնում է goal.com-ը: «Ռամիրեսը գտնվում է արտակարգ մարզավիճակում: Նա լավ մրցաշրջան անցկացրեց: Ես զարմացա, երբ տեսա, որ նա չի հրավիրվել Բրազիլիայի ազգային հավաքական: Նա ավելի մեծ հարգանքի է արժանի:
Իսկ ինչ վերաբերվում է Դավիդ Լուիզին, ապա ես կասեմ, որ նա հիմա մեծ առաջընթացի մեջ է: Նա շատ տաղանդավոր պաշտպան է: Ես վստահ եմ, որ նա կդառնա լավագույնը իր դիրքում: Ես ուղակի բառեր չեմ գտնում, նկարագրելու նրա ներուժը:»
Տարածել լուրը`