Գլխավոր էջ » 2012 Ապրիլ 30 » Բլոգ. Դի Մատեոն մեր փրկիչն է
Բլոգ. Դի Մատեոն մեր փրկիչն է
Հիշենք, թե ինչպիսի սառսափելի իրավիճակում էր Չելսին: Առաջնությունում ուղղակի ամեն ինչ անհույս էր, հույս չկար նաև, որ Չելսին գոնե 4-րդ հորիզնականը կզբաղեցներ: Էլ չխոսենք Չեմպիոնների լիգայի մասին, Չելսին առաջին խաղում պարտվել էր Նապոլիին 3-1 հաշվով: Եվ ամեն ինչ անհույս էր: Սակայն Չելսին պատասխան խաղում հաղթեց 4-1 հաշվով:
Ապա Չելսիին վիճակահանության ընթացքում բաժին հասավ, թերևս ներկայիս ուժեղագույն ակումբը` Բարսելոնան: Եվ բոլորը խոսում էին Բարսելոնայի հեշտ հաղթանակի մասին: Բայց չեղավ այդ "հեշտ" հաղթանակը: Այլ եղավ Չելսիի հաղթանակը, որը դուրս բերեց Դի Մատեոի թիմին եզրափակիչ:
Չմոռանանք Անգլիայի գավաթը, Չելսին առաջին խաղում ոչ- ոքի էր խաղացել Բիրմինգհեմի հետ: Եվ սպասվում էր Չելսիի 2-րդ սայթաքումը: Բայց հայտնվեց հերոսը, նա պատվով դուրս եկավ բոլոր իրավիճակներից:
Այս ամենը հենց Դի Մատեոի շնորհքն է: Նա նաև ֆուտբոլիստներին է մեծ թափ հաղորդել: Չմոռանանք Տորրեսին, ով գոլային երաշտեր ապրում,իսկ հիմա փայլուն մարզավիճակում է: Բացի Տորրեսից, Դրոգբան, Չեխը, Թերրին,Լուիզը, Ռամիրեսը նրանք բոլորնել ոգեշնչվում են նման մարզիչից և պատրաստեն մեռնել դաշտում հանուն հաղթանակի:
Հիմա, ինչպես նշվեց Չելսին Անգլիայի գավթի և ՉԼ-ի եզրափակչում է, հավակնում է 3-րդ հորիզոնականին Պրեմիեր լիգայում: Ինչը կարող էր ավելի լավ լինել այդ իրավիճակում: Նույնիսկ եթե Չելսին չհաղթի 2 եզրափակիչներում, միևնւյն է Նա հերոս է, հերոս, որի անունն է` ՌՈԲԵՐՏՈ ԴԻ ՄԱՏԵՈ...
Տարածել լուրը`