Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 21 » Բլոգ. Ձեզ ենք ներկայացնում Տորրեսի հետ մի հետաքրքիր հարցազրույց

Բլոգ. Ձեզ ենք ներկայացնում Տորրեսի հետ մի հետաքրքիր հարցազրույց


44ArmChelsea.Com կայքը, իր այցելուներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալ սիրելի թիմի՝ Չելսիի, սիրելի ֆուտբոլիստի նախնտանքերի, սիրած զբաղմունքների և այլ հետաքրիր ինֆորմացիաների մասին:


1)Օդանավ նստելիս քեզ հետ համակարգիչ վերցնո՞ւմ ես:
- Այո, ես դա օգտագործում եմ, որովհետև սիրում եմ ֆիլմեր դիտել, բացի այդ էլ դրա միջոցով ստուգում եմ էլեկտրոնային նամակներս: Իմ` ամենաշատ այցելվող կայքը վիկիպեդիան է:


2) Ֆիլմե՞ր, թե՞ սերիալներ:
- Իմ ընկերներից մեկը` Խաբի Ալոնսոն ֆիլմերի մեծ հավաքածու ունի, բայց ես դա գողացել եմ նրանից: Ես դրանցից մի քանիսը դիտել եմ, բայց դրանց ավարտը ինձ դուր չի եկել:


3) Քո նախընտրած ֆիլմը և դերասանը:
- Ես բազմաթիվ ֆիլմեր եմ դիտել: Բայց ամենից շատ ինձ դուր է եկել  «Կյանքը գեղեցիկ է» ֆիլմը:


4) Ի՞նչ տեսակի երաժշտություն ես սիրում լսել:
- Իմ բժիշկը` Գոթան, Էլվիս Պրեսլիի մոլի երկրպագու է, և նա ինձ ստիպեց լսել Էլվիս: Ես կարդացել եմ նրա կարիերայի վերաբերյալ  բազմաթիվ տեղեկություններ, այն շատ հետաքրքիր էր և տպավորիչ:


5) Երգ, որը քեզ շատ է դուր գալիս:
- Դրանք շատ-շատ են, բայց ես կառանձնացնեմ "Wonderwall"-ը` Օազիսի կատարմամբ:


6) Դու խաղո՞ւմ ես վիդեոխաղեր:
- Այո, ես ֆուտբոլային խաղեր եմ խաղում: Մենք ընկերներով հավաքվում ենք , մրցում : Բայց միևնույն է միշտ ես եմ հաղթում: 


7) Կարդացածդ վերջին գիրքը: 
-"Monk who sold his Ferrari"


8) Ո՞րն է քո բնավորության լավագույն գիծը:
- Ես չգիտեմ, թե իմ մասին ինչ ասեմ: Մարդիկ ասում են, որ դա իմ մարդկային լինելն է, բայց ես կարծում եմ, որ բոլորս էլ մարդկային էակներ ենք: Ես փորձում եմ ընտանիքիս և ընկերներիս հետ մոտիկ լինել: Ֆուտբոլիստի համար կարևոր է անձնական կյանքը առանձնացնել ֆուտբոլից: Եվ որ ամենակարևորն է, յուրաքանչյուր ոք պետք է նույնը մնա անկախ հարստությունից ու փառքից:

 
9) Բնավորությանդ ամենավատ գիծը:
- Ես ամեն օր ստիպված եմ լսել մարզչի, ընկերներիս,  ընտանիքիս խորհուրդները: Ես շատ ցրված եմ, շատ բաներ եմ մոռանում, իսկ մարդկանց անուններն ու դեմքերը հիշելու հարցում պարզապես սարսափելի եմ : Երբ ես հանդիպում եմ մարդկանց, չեմ հիշում` նախկինում տեսել եմ նրանց, թե ոչ: 


10) Իսկ քո ամաչկոտությունը:
- Ես չեմ կարծում, որ դա բնավորության վատ գիծ է: Դա նույնիսկ լավ է որոշ դեպքերում:


11) Իսկ ի՞նչ կասես թուլությանդ մասին: 
- Ես շաաաաաատ եմ սիրում քաղցրավենիք` բոլոր տեսակներն անխտիր:


12) Այս աշխարհում ամենաշատն ի՞նչն ես ատում:
- Նախանձը և այն մարդկանց, ովքեր կարծում են, որ ամեն ինչ գիտեն:


13) Լավագույն խորհուրդը, որ երբև ստացել ես:
- Այն, որ առանց իմ թիմակիցների ես ոչինչ եմ: Ռաֆա Բենիտեսն է ասել ինձ:


14) Քո սիրելի ուտելիքը:
- Ծովամթերք, հատկապես, երբ այն կնոջս տատիկն է պատրաստում:


15) Իսպանիայի  խորհրդանիշը:
-Մեր դրոշը: Մարդիկ մեր երկրի խորհրդանիշ համարում են ցլամարտը, բայց ինձ համար Իսպանիան ավելի կարևոր բաներ ունի:


16) Քո կուռքը:
-Կիկոն:


17) Կյանքիդ ամենահիշարժան պահը:
- Աղջկաս ծնունդը:


18) Կարիերայիդ ամենահիշարժան պահը:
- Վիեննայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության եզրափակիչը:


19) Նախընտրածդ սպորտը, դե իհարկե ֆուտբոլից հետո:
- Թենիս և Ռաֆա Նադալ:


20) Աշխարհի առաջնությունից քո առաջին տպավորությունը:
- Հիշում եմ, երբ ես և եղբայրս դիտում էինք աշխարհի 1994թ. առաջնությունը: Ես այն ժամանակ շատ փոքր էի` ընդամենը վեց տարեկան:Համոզված եմ, որ դիտել եմ բոլոր խաղերը, բայց հիմա լավ չեմ հիշում:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15