Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 18 » Բլոգ. Բացահայտում ամեն ինչ ջրի երես է դուրս գալիս

Բլոգ. Բացահայտում ամեն ինչ ջրի երես է դուրս գալիս


Չելսիի նախկին պաշտպան Էրլանդ Յոնսենը պատմել է բոլորին, թե ինչու են հեռացրել Կառլո Անչելոտիին և նրա օգնական` Ռեյ ՈՒիլկինսին և ավելացրել որ Տորրեսը իսկական անհաջողակ է:






«Հիմա Չելսիում շատ թույլ է մարզչական անձնակազմը: Կառլո Անչելոտտի ժամանակ իսկապես կար մարզիչ, կար թիմ, կար արդյունք: Ռեյ ՈՒիլկինսի հեռանալուց հետո ամեն ինչ այլ կերպ դասավորվեց:



Բայց ոչ-ոք չհետաքրքրեց, թե ինչու հեռացրեցին Ռեյին: Ես կարծում եմ, որ բավական է լռել: Եթե Ռեյը չի ցանկանում պատմել ամեն ինչ կպատմեմ ես:

Ամեն ինչ սկսեց Ֆերնանդո Տորրեսից: Ակումբը գնեց նրան առանց մարզչական անձնակազմի հետ խորհրդակցելով: Ուղակի վերցրեցին և գնեցին նրան չհարցնելով նույնիսկ գլխավոր մարզչին: 



Կառլո Անչելոտին միանգամից ասաց, որ իր թիմում հանդես են գալիս լավագույն ֆուտբոլիստները անկախ նրանից, թե ով եւ որքան է վճարել ֆուտբոլիստի համար: 

Հաջորդ օրը, բոլորը հավաքվեցին և ակումբի ղեկավարությունը հստակ նշեց, որ Տորրեսը պետք է խաղա մեկնարկային կազմում` առանց փոխարինման: Ռեյը չկարողանալով զսպել իրեն ասաց հետևյալը.

«Չելսիում պետք է խաղան արժանապատիվ խաղացողներ, այլ ոչ թե նրանք, որոնց համար միջոցներ են ծախսվել»



Այդ բառերից հետո, Չելսիի տնօրեն Բրյուս Բակը պատասխանեց. 

«Իսկ ձեր կարծիքը ոչ մեկին չի հետաքրքրում: Դուք մարզչի օգնական եք և պետք է զբաղվեք ձեր գործերով:»

Հաջորդ օրր Ուիլկինսին հեռացրեցին աշխատանքից, թույլ չտալով հրաժեշտ տալ թիմին:

Եթե նույնիսկ Կառլոն հաղթեր առաջնությունում, նրան հեռացնելու էին, քանի որ նա հստակ ասել էր, որ Տորրեսը մեկնարկային կազմում չի լինելու:



Հետագայում հեռացրեցին նաև Կառլո Անչելոտիին:

Հիմա արդեն հասկանում եմ, որ Անչելոտիին և Ռեյը ճիշտ էին: Չելսիի կազմում կա ֆուտբոլիստ, որը չի համապատասխանում ակումբի մակարդակին:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15