Գլխավոր էջ » 2015 Փետրվար 18 » Բլան. Պատասխան խաղում մենք մեր խաղը պետք է թելադրենք
Բլան. Պատասխան խաղում մենք մեր խաղը պետք է թելադրենք
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ՝ «Չելսիի» դեմ հանդիպումից (1։1) հետո կիսվել է տպավորություններով.
-Այսօր Դավիդ Լուիսը հիանալի խաղաց, ինչպես եւ ՊՍԺ-ի մյուս խաղացողները։ Պատասխան խաղում մենք պետք է հարձակման գծում մեր խաղը թելադրենք եւ խելամիտ է պաշտպանվելը՝ չկորցնելով կենտրոնացումը։
Մենք Ժոզե Մոուրինյոյի հետ լավ ենք ճանաչում իրար։ Խաղից հետո մենք խոսում էինք մրցաշրջանում մեր անելիքների մասին։ Մոուրինյոն ասաց, որ մենք դեռ կարող ենք հաղթել բոլոր այն մրցաշարերը, որոնց մասնակցում ենք,- Բլանի խոսքերն է մեջբերում «Canal+»-ը։
armsport.am
Տարածել լուրը`