Գլխավոր էջ » 2015 Մարտ 11 » Բլան. Հույս ունեմ Կուրտուան հաջող չի խաղա
Բլան. Հույս ունեմ Կուրտուան հաջող չի խաղա
«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լորան Բլանը հույս ունի, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի` «Չելսիի» հետ առաջիկա խաղում մրցակցի դարպասապահ Տիբո Կուրտուան իր բարձունքում չի լինի: Բելգիացին տպավորիչ սեյվեր կատարեց Փարիզում կայացած խաղում, որն ավարտվեց 1:1 հաշվով:
-Մենք առնվազն մեկ գոլ պետք է խփենք, որպեսզի շարունակենք պայքարը: Գիտակցում ենք դա: Այս մրցաշրջանում շատ ավելի փորձառու ենք, քան նախորդում: Առաջին հանդիպմանը հիանալի խաղաց Տիբո Կուրտուան: Հույս ունեմ` նա նույնքան հաջող չի խաղա: Եթե ոչինչ չփոխվի, «Պարի Սեն Ժերմենը» դուրս կմնա հետագա պայքարից: Հաջորդ փուլ դուրս գալը կախված է միայն մեզանից,-Բլանի խոսքը մեջբերված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից:
sport.times.am
Տարածել լուրը`