Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 12 » Բլան. Չելսին մեկ շաբաթ ունի նախապատրաստվելու համար

Բլան. Չելսին մեկ շաբաթ ունի նախապատրաստվելու համար


Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը Ֆրանսիայի Գավաթի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Նանտին» հաղթելուց հետո բացատրել է, թե ինչու էր շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին թողել պահեստայինների նստարանին: Ֆրանսիացի մասնագետը նաեւ նշել է, որ Լոնդոնի «Չելսին» Անգլիայի Գավաթից դուրս մնալու շնորհիվ ավելի շատ ժամանակ ունի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի հանդիպմանը նախապատրաստվելու համար:
 
-Մոուրինյոն հանճար է: Եթե նա չպարտվեր գավաթային խաղում, ապա «Չելսին» մեկ շաբաթ չէր ունենա ՊՍԺ-ի դեմ խաղին նախապատրաստվելու համար: Եթե մենք պարտվեինք նման խաղում, ապա այնպիսի արձագանք կլիներ կարծես ցունամի էր: Չգիտեմ, թե ինչ կանեի, եթե լինեի նրա փոխարեն:
 
Մի քանի օր առաջ Իբրահիմովիչը վատառողջ էր, ստիպված էր հակաբիոիկներով  բուժվել: Ցանկանում ենք, որ նա առողջ լինի առաջիկա խաղերին,- Բլանի խոսքերը մեջբերում է L'Equipe-ը:

armsport.am

Նյութը ավելացրեց` PetrCechSuper

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15