Գլխավոր էջ » 2012 Օգոստոս 17 » Բերտրան. «Ես դեռ ձախ պաշտպան եմ»
Բերտրան. «Ես դեռ ձախ պաշտպան եմ»
«Հուսով եմ, որ սա լավ մրցաշրջան կլինի: Անցած մրցաշրջանում ես 15 հանդիպում անցկացրեցի: Լավ կլինի, որ այս տարի ես հատեմ 20-25 հանդիպումների սահմանագիծը: Հենց այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել իմ առաջընթացի մասին:
Էշլի Քոուլը աշխարհի լավագույն ձախ պաշտպանն է: Ես չեմ վախենում այսպիսի մրցակցությունից: Ինքը` Էշլին ուրախ է, որ իմ հետ պետք է պայքարի մեկնարկային կազմում տեղ ունենալու համար: Մենք Քոուլի հետ հիանալի հարաբբերությունների մեջ ենք:
Ես պաշտպան եմ, սակայն չեմ թաքցնի, որ ունեմ որոշակի ունիվերսալություն, որը ինձ թույլ է տալիս խաղալ համարյա բոլոր դիրքերում: Ես նույնիսկ կարող եմ դարպասապահ կանգնել, եթե Աստված միարհասցե ինչ-որ լուրջ բան պատահի մեր դարպասապահի հետ: Ես ուրախ եմ, որ կարող եմ տարբեր դիրքերում խաղալ, բայց ինձ համար ամենակարևորն այնէ, որ ես անթերի կատարեմ իմ խնդիրը:»-ասել է Բերտրանը:
Տարածել լուրը`