Գլխավոր էջ » 2012 Նոյեմբեր 24 » Ռաֆա Բենիտեսի բացառիկ հարցազրույցը
Ռաֆա Բենիտեսի բացառիկ հարցազրույցը
Բարի գալուստ Ռաֆա: Ինչպիսի՞ն է առաջին օրդ` որպես «Չելսիի» գլխավոր մարզիչ:
«Շատ տպավորված եմ ֆուտբոլիստների ցույց տված վերաբերմունքից: Երբեմն դժվար է, երբ նոր ես գլխավորում թիմը, բայց թե՛ ֆուտբոլիստները, թե՛ մարզչական շտաբը հիանալի են: Բոլորը ցանկանում են օգնել թիմին:»
Ինչպես է ֆուտբոլիստների վիճակը:
«Հիանալի, բոլորը ցանկանում են նոր բաներ սովորել: Նոր մտահաղացումներ և պլաններ ունենք: Բոլորը մարտական են տրամադրված և պատրաստ ենք նորանոր հաղթանակների:»
Եվ դուք միանգամից անցաք մարզումների:
«Այո, չէինք ցանկանում ժամանակ կորցնել: Սովորաբար մարզումը տևում է 1 ժամ 15 րոպե, բայց մենք մի փոքր շատ մարզվեցինք:»
Դուք Ձեզ հետ Անգլիա բերեցիք 4-2-3-1 մարտավարությունը: Այն հիմա շատ տարածված է Անգլիայում:
«Դա կախված է այն բանից, թե ինչ խաղացողներ ունես քո տրամադրության տակ: Եթե ունես մեկ հարձակվող, ապա պետք է այնպես անես, որ խաղի ընթացքում եզրերը լինեն ակտիվ և մասնակցեն գրոհներին: Գոլ խփելը միայն հարձակվողների պարտականությունը չէ:
Ցանկացած բարձրակարգ թիմ պետք է ունենա այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք` անկախ խաղային դիրքից ունեն գոլային հոտառություն: Բայց դա չի նշանակում, որ գրոհելիս պետք է մոռանալ պաշտպանության մասին:»
Պատրաստվու՞մ եք այդ մարտավարությունը կիրառել նաև «Չելսիում»:
Մինչ այդ փորձել եմ նայել 4-4-2, 4-3-3, 5-3-2 մարտավարությունները, բայց կարծում եմ լավագույն տարբերակը 4-2-3-1-ն է: Մինչ այժմ էլ «Չելսին» այս տարբերակով էր գործում: Մենք չենք կարոող փոխել շատ բաներ, այլ պետք է շարունակենք Դի Մատտեոյի սկսած գործը:
Ասում են` «Լիվերպուլը» այնքան էլ հարձակվողական թիմ չէ, այդպե՞ս է:
2008-2009 մրցաշրջանում մենք 119 գոլ ենք խփել: Երբեմն մարդիկ չեն հասկանում այն թիմերին, որոնց հարձակումը և պաշտպանությունը հավասարակշռված է:
«Չելսիի» խաղացողները հարձակվողական ոճի են, թե՞ ոչ:
««Չելսին» բազմաթիվ տաղանդավոր խաղացողներ ունի, որոնք գրոհների ժամանակ շատ ակտիվ են, բայց երբեմն նրանք շատ են տարվում գրոհներով և մոռանում են պաշտպանության մասին: Պետք է այդ սխալը շտկենք:
«Մանչեսթր Սիթիի» դեմ խաղից առաջ ի՞նչ խնդիրներ կան թիմում:
«Մինչ խաղը մենք դեռևս մեկ մարզում ունենք, բայց հիմա հստակ կարող եմ ասել, որ Սթարիջը, Լեմպարդը և Թերին վնասվածքների պատճառով չեն մասնակցի խաղին:
Եվ վերջապես, ի՞նչ եք մտածում` որպես «Չելսիի» մարզիչ ձեր առաջին խաղի մասին:
Առաջին խաղի համար, դա շատ ծանր է, չէ՞ որ խաղալու ենք մրցաշարային աղյուսակի առաջատարի դեմ: Բացի այդ, նրանք ֆիզիկապես շատ հզոր ակումբ են և օժտված են մեծ արագությամբ ու հմտություններով: Միաժամանակ, մարզիչը կարող է փոխարինել հարձակվողներին, նրանք գերազանց են, բայց նրանց չեն զիջում նաև մյուսները՝ Սիլվան, Նասրին, Տուրեն:
Նրանք շատ վտանգավոր են, բայց դրան զուգահեռ նաև պաշտպանվում են: Ակումբը հիանալի դարպասապահ ունի: Մի խոսքով՝ շատ դժվար մրցակից է: Բայց դա արտառոց չէ, սա Պրեմիեր լիգան է, ու եթե մտադիր ես խաղալ ու հաղթել այս առաջնությունում, ապա ստիպված ես մարտնչել հենց այդպիսի թիմերի դեմ:»-ասել է Ռաֆաել Բենիտեսը:
Նրա հարցազույցը ձեզ ներկայացրեց ArmChelsea.Com-ը:
Տարածել լուրը`