Գլխավոր էջ » 2012 Դեկտեմբեր 15 » Բենիտես.«Պետք է ձգտենք՝ առավելագույնին»
Բենիտես.«Պետք է ձգտենք՝ առավելագույնին»
«Մենք հիմա բավականին վստահ ենք մեզ զգում: Տղաները շատ լավ ժամանակ են անցկացնում Ճապոնիայում և հիմա նրանց տրամադրությունն ու վստահությունը գերազանց է:
Բայց մեզ մոտ մի բանն է թերի՝ կենտրոնացվածությունը: Երբեմն, մեր տղաները մի փոքր թափթփված են խաղում: Օրինակ ես շատ դժգոհ մնացի նրանից, որ մենք գոլ ընդունեցինք մեր դարպասը՝ «Մոնտերեյի» դեմ խաղում, այն էլ վերջին րոպեին: Դա իհարկե լավ չտրամադրվելու արդյունքն է, բայց ես այն կշտկեմ:
Դեռ «Լիվերպուլի» տարիներից սիրել եմ, որ թիմս խաղում է մինչև վերջ, մինչև մրցավարի սուլիչը, եթե նույնիսկ մենք հաղթում ենք խոշոր հաշվով: Այն սխալը, որը մենք թույլ տվեցինք նախորդ խաղում, կրկնելու դեպքում կարող է ճակատագրական դառնալ եզրափակչում՝ «Կորինտիանսի» դեմ խաղում:
Բրազիլական թիմերը միշտ ենք գեղեցիկ և հարձակվողական ֆուտբոլ խաղում, բայց մեր տղաները հաստատ կարող են կոտրել բրազիլական սառույցը:»-ասել է Բենիտեսը Fifa.Com- կայքին տված հարցազրույցում:
Տարածել լուրը`