Գլխավոր էջ » 2012 Նոյեմբեր 28 » Բենիտես. «Մարինը «Չելսիի» ֆուտբոլիստ է և նա կստանա իր շանսը»
Բենիտես. «Մարինը «Չելսիի» ֆուտբոլիստ է և նա կստանա իր շանսը»
«Չելսիի» իսպանացի գլխավոր մարզիչ Ռաֆաել Բենիտեսը չի հավատում ԶԼՄ-ների այն լուրերին, որ Մարկո Մարինը ցանկանում է լքել «Ազնվականներին», հայտնում է fulhamchronicle.co.uk-ը:
«Ես չեմ հավատում, որ Մարկո Մարինը հուսահատվել է և ցանկանում է լքել ակումբը: Նա հինալի է մարզվում: Ուղղակի նրա մոտ վնասվածքների հետ կապված խնդիրներ կային, բայց ես գիտեմ, որ նա տեխնիկապես հարուստ, խելացի և տաղանդավոր կիսապաշտպան է: Ես գիտեմ, որ վնասվածքի պատճառով նա չի կարողացել ոչ մի խաղ խաղալ, բայց նա մարզավիճակ է ձեռք բերում: Դա լավ է, որ ես այսքան ստեղծագործ ֆուտբոլիստներ ունեմ: Ինձ պետք է լավ հակամարտություն մեկնարկային կազմի համար:» - ասել է իսպանացին:
Տարածել լուրը`