Գլխավոր էջ » 2012 Նոյեմբեր 21 » Բլոգ.Բենի՞տես, թե՞ Գվարդիոլա
Բլոգ.Բենի՞տես, թե՞ Գվարդիոլա
Այսօր առավոտյան պարզ դարձավ, որ Լոնդոնցիների գլխավոր մարզչի աթոռը ազատ է, քանի որ Դի Մատեոն բավական հաջող մարզչական աշխատանքից հետո, հեռացվեց: կայքն էլ, գրեց մի հետաքրքիր բլոգ, հենց այս թեմայի շուրջ:
Գրեթե բոլորը համոզված են, որ այդ պաշտոնը ստանձնելու շանսեր ունեն ընդամենը 2-ը, մեկը՝ Պեպ Գվարդիոլան է, մեկն էլ՝ Ռաֆաել Բենիտեսը:
Լոնդոնցիները խոստանում են որոշում կայացնել 24 ժամվա ընթացքում, այսինքն մոտավորապես վաղը, մենք կիմանանք, թե ով է դառձել մեր թիմի նոր առաջնորդը:
Այս 2 հանճարեղ մարզիչների պայքարում էլ, մի փոքր ֆավորիտի կարգավիճակում է Բենիտեսը: Պեպ Գվարդիոլան ասել էր, որ մարզչական աշխատանքի կանցնի ամենաքիչը 12 ամիս անց, բայց հիմա դեռ անցել է ընդամենը 6 ամիս: Մի կողմից էլ, արդյո՞ք Գվարդյոլան կարող է դիմանալ Ռուս միլիարդատիրոջ՝ Ռոման Աբրամովիչի միլիոնների գայթակղությանը:
Մի կողմից էլ, Ռաֆաել Բենիտեսը հիմա շատ հանգիստ կարող է տեղափոխվել Լոնդոն: Բենիտեսը «Լիվերպուլը» լքելուց հետո տեղափոխվեց «Ինտեր», իսկ այնտեղ անհաջող մրցելույթների պատճառով ժամանակավորապես թողեց մարզչի աշխատանքը, իսկ հիմա շատ արագ նա կարող է դառնալ Լոնդոնցի երկրպագուների ուրախությունների, կամ տխրությունների պատճառը:
Չեմ կարծում, որ լինի մեկը, որ կասկածի այս մարզիչների պրոֆեսիոնալիզմի և ճիշտ մտածելակերպի վրա: 2-ն էլ հանճար են, 2-ն էլ մարդ-մարզիչ են, և հիմա այս 2-ից մեկը «Չելսիի» ղեկին նստելու ռեալ շանս ունի:
Բայց որքան շատ մենք կցանկանաինք, որ ոչ թե հիմա նրանցից մեկը լինի մեր մարզիչը, այլ հենց մեր իսկական հերոսը՝ Դի Մատտեոն հաստատվեր «Չելսիում» և դառնար լեգենդ-մարզիչ, ինչպես օրինակ Ալեքս Ֆերգյուսոնը՝ «Մանչեստեր Յունայթեդի» համար: Մենք նրա հետ հենց այդ հույսերով էին ապրում:
Ռանյերի, Մոուրինյո, Գրանտ, Սկոլարի, Հիդինկ, Անչելոտտի, Վիլաշ-Բոաշ, Դի Մատտեո, իսկ ով կլինի հաջորդ մարզիչը, ով կգլխավորի Ռոբան Աբրամովիչի ղեկավարած թիմը: Նոր մարզիչը կլինի 9-րդը, 2000 թվականից սկսած, երբ Ռոմանը գնեց «Չելսի Ֆուտբոլային ակումբը»:
Տարածել լուրը`