Գլխավոր էջ » 2012 Դեկտեմբեր 18 » «Բարսելոնան» պատրաստվում է ձեռք բերել Կուրտուային
«Բարսելոնան» պատրաստվում է ձեռք բերել Կուրտուային
Կատալոնական «Բարսելոնան» կանի ամեն ինչ, որպեսզի ձեռք բերի Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուային, ով հիմա վարձակալական հիմունքներով հանդես է գալիս Մադրիդի «Ատլետիկոյում»:Բելգիացի երիտասարդ դարպասապահը, ով հիանալի մրցաշրջան է անցկացնում Լա Լիգայում, գրավել է «Բարսայի» ուշադրությունը, որը ցանկանում է նոր դարպասապահ ձեռք բերել:
Բրիտանական մամուլի հաղորդմամբ, «Բարսելոնան» հարցում կուղարկի «Չելսիին»` Կուրտուայի տրանսֆերային արժեքը պարզելու համար:
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, «կապտանռնագույնները» պատրաստ են Տիբոյի վճարել համար 15 մլն ֆունտ, ով 2011 թ. ամռանը «Չելսի» էր տեղափոխվել 8 մլն ֆունտով:
Տարածել լուրը`