Գլխավոր էջ » 2015 Մարտ 6 » Ազար. Գլխով քիչ եմ խփում, բայց այս գոլը կարևոր էր
Ազար. Գլխով քիչ եմ խփում, բայց այս գոլը կարևոր էր
«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարն իր մեկնաբանությունն է տվել Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի` «Վեսթ Հեմի» հետ խաղի վերաբերյալ: Հիշեցնենք, որ լոնդոնյան թիմը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց Ազարի գոլի շնորհիվ:
-Ռամիրեսը հիանալի փոխանցում կատարեց, իսկ ես գլուխս առաջ բերեցի: Ֆուտբոլ եմ խաղում գոլեր խփելու և տիտղոսներ նվաճելու համար: Գլխով քիչ եմ գոլեր խփում, բայց այս գոլը կարևոր էր:
Դժվար հանդիպում էր, բայց կարծում եմ` արժանի էինք հաղթանակի: Միշտ էլ բարդ է, երբ չես կարողանում երկրորդ գնդակը խփել և փակել հաղթողի հարցը, բայց մենք հաջող խաղացինք նաև պաշտպանությունում: Ամբողջ թիմը տքնաջան պայքարեց,-Ազարի խոսքը մեջբերված է «Չելսիի» պաշտոնական կայքից:
sport.times.am
Տարածել լուրը`