Գլխավոր էջ » 2012 Օգոստոս 21 » Ազար. «Ֆրանսիայում իմ անվան վրա «ցեխ են շպրտում»»
Ազար. «Ֆրանսիայում իմ անվան վրա «ցեխ են շպրտում»»
«Ինձ անհրաժեշտ է շատ մարզվել, բայց չնայած դրան, ես չեմ կարծում, որ վատ եմ հանդես գալիս: Ես ուրախ եմ, որ սկսել եմ «Չելսիին» օգուտ բերել: Լավ եղավ որ իմ դեբյուտի ժամանակ երկրպագուներին չհիասթափեցրի:
Հիմա Ֆրանսիայում իմ անվան վրա «ցեխ են շպրտում»: Դա կապված չէ իմ լավ խաղի հետ, այլ ուղղակի ֆրանսիացիները նախանձում են Պրեմիեր Լիգային: Ֆրանսիական և անգլիական լիգաները չես կարող համեմատել, քանի որ Անգլիայում ամեն ինչ յուրօրինակ է: Դա վիթխարի մակարդակի և արդյունքի հասնելու ֆանտաստիկ ձգտում է: Չպետք է մոռանալ, որ «Չելսին» ամենաբարդ խնդիրները կարողանում է լուծել: Չնայած դրան, ես չեմ նեղանում, դա ուղղակի լրագրողների աշխատանք է: Ֆրանսիայում մարդիկ իմ հետ կապված լավ հիշողություններ ունեն:»-ասել է Ազարը:
Տարածել լուրը`