Գլխավոր էջ » 2012 Դեկտեմբեր 27 » Ազար.«Ես ու Տորրեսն իրար արտակարգ ենք հասկանում»
Ազար.«Ես ու Տորրեսն իրար արտակարգ ենք հասկանում»
«Մենք իրար արտակարգ ենք հասկանում: Ֆերնանդոի հետ շատ հաճելի է խաղալ, նա չի մտածում միայն գոլ խփելու մասին, նրա համար առաջնային տեղը՝ թիմային խաղն է:
Շատ հաճախ կարելի է տեսնել, որ ես Տորրեսին հարվածային դիրք եմ դուրս բերում, կամ որ նա նույն բանը ինձ համար է անում, մենք իրոք իրար կես խոսքից ենք հասկացել:
Եթե չեմ սխալվում 2010 թվականներ, երբ ես «Լիլլի» կազմում խաղում էի «Լիվերպուլի» դեմ, և այդ խաղում, ես մեծ պատիվ ունեցա խաղալ Տորրեսի դեմ: Նա այն ժամանակ ուղղակի անկասելի էր:
Հիմա արդեն մենք միևնույն թիմի խաղացող ենք և իրար շատ լավ ենք հասկանում, այնպիսի տպավորություն է, որ ես նրա հետ արդեն 10 տարուց ավելի եմ խաղում:»-ասել է Ազարը:
Տարածել լուրը`