Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 5 » Այս տարի հաջողությունը ժպտում է «Չելսիին»

Այս տարի հաջողությունը ժպտում է «Չելսիին»


Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Չելսի» - «Բենֆիկա» (2:1) պատասխան խաղից հետո բրիտանական The Telegraph-ը վերլուծել է լոնդոնյան ակումբի խաղը:

Հետեւությունները մի քանիսն են. իսպանացի Ֆերնանդո Տորեսը մարզավիճակում չի, այլապես կարող էր ավելի վտանգավոր լինել: Նա ստացած մի քանի գոլային հնարավորություններից ոչ մեկը չկարողացավ օգտագործել:

Պաբլո Այմարն իր գործողություններով ցույց տվեց Լեմպարդի թույլ կողմերը, այնպես որ Դի Մատեոն կշարունակի ավելի շատ վստահել Մերելեշին, քան` Լեմպարդին:

Էշլի Քոուլի փայլուն խաղը ցույց տվեց, թե ինչքան ուժեղ է լոնդոնցիների պաշտպանության ձախ թեւը: Անգլիայի հավաքականի 31-ամյա խաղացողը գերազանց մարզավիճակում է: Կիսաեզրափակիչում «Բարսելոնան» ստիպված կլինի տանջվել այդ թեւում:

Եվ վերջին եզրակացությունն այն է, որ հաջողությունն այս տարի ժպտում է «Չելսիին»: Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բենֆիկան» տասը ֆուտբոլիստներով մի քանի անգամ կարող էր գրավել լոնդոնյան ակումբի դարպասը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15