Գլխավոր էջ » 2012 Ապրիլ 20 » Այլ ակումբների Ֆուտբոլիստներ քննադատում են Դրոգբային
Այլ ակումբների Ֆուտբոլիստներ քննադատում են Դրոգբային
Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Չելսի» - «Բարսելոնա»
(1։0) խաղից ստացած տպավորությունների մասին գրել է Twitter-ի իր էջում։
«Դրոգբա, դու հիանալի խաղացող ես, բայց բավական է ընկնես խոտածածկին եւ թավալ գաս։ Բարձրացիր եւ ֆուտբոլ խաղա»,- գրել է Ռունին։
Դրգբայի խաղին անդրադարձել է նաեւ «Լիվերպուլի» նախկին խաղացող Ռոբի Ֆաուլերը, ով Twitter-ի իր էջում գրել է. «Միգուցե Դրոգբան այլ չափսի խաղակեշիկներ էր հագել։ Նա անընդհատ ընկնում էր»։
Ամստերդամի «Այաքսի» պաշտպան Գրեգորի վան դեր Վիլն իր կողմից ավելացրել է. «Դրոգբան շատ ծիծաղելի տեսք ունի խոտածածկի վրա։ Նա չպետք է ոտքի կանգնի»,- հոլանդացու խոսքը մեջբերում է The Sun.
Տարածել լուրը`