Գլխավոր էջ » 2012 Սեպտեմբեր 6 » «Ատլետիկոն» կվաճառի Ֆալկաոյին մինչև տրանսֆերային պատուհանի բացվելը
«Ատլետիկոն» կվաճառի Ֆալկաոյին մինչև տրանսֆերային պատուհանի բացվելը
Բանը նրանում է, որ հիմա «Ռեալի», «ՊՍԺ»-ի, «Անժիի», «Ման. Սիթիի» և «Չելսիի» ղեկավարները բանակցություններ են վարում «Ատլետիկոյի» հետ` աստղային հարձակվողին գնելու նպատակով:
Ինքը` Ֆալկաոն խուսափում է հիմա եզրակացություններ անելուց, քանի որ վախենում է ՈՒԵՖԱ-յի կողմից պատժի ենթարկվելուց:
Իսպանական մամուլի տեղեկացմամբ, Ֆալկաոն կարիեռան կշարունակի «Ռեալում», սակայն բացառված չէ, որ նա կարող է հայտնվել նաև Լենդոնում:
Ֆրանսիայից և Ռուսաստանից եկած առաջարկություններին Ֆալկաոն նույնիսկ ուշադրություն էլ չի դարձրել, իսկ «Սիթիի» առաջարկին բացասական պատասխան է տվել:
Սպասվում է, որ հոկտեմբերին կամ նոյեմբերի սկզբին «Ատլետիկոն» պաշտոնապես կհայտարարի Ֆալկաոյի վաճառքի մասին:
Տարածել լուրը`