Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 9 » «Ատլետիկո»-ն չի պատրաստվում հրաժարվել Ֆալկաոյից

«Ատլետիկո»-ն չի պատրաստվում հրաժարվել Ֆալկաոյից


Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Միգել Անխել Հիլ Մարինը խոսել է թիմի առաջատար Ռադամել Ֆալկաոյի մասին` նշելով, որ ակումբը չի պատրաստվում հրաժարվել հարձակվողի ծառայություններից:

«Ֆալկաոն այս մրցաշրջանը միանշանակ կանցկացնի մեր թիմում: Մենք գոհ ենք նրա աշխատանքից, իսկ նա երջանիկ է մեզ հետ: Կան ակումբներ, որոնք պատրաստ են նրա համար վճարել 60 միլիոն եվրո: 

Չեմ ժխտում, որ այդ գումարով կարող ենք մարել մեր բոլոր պարտքերը, սակայն հիմա չենք մտածում նրան վաճառելու մասին: Եթե մեզ չհաջողվի դուրս գալ Չեմպիոնների լիգա ու չկարողանանք վճարել նրա աշխատավարձը, ապա գուցե նա տեղափոխվի այլ ակումբ»:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15