Գլխավոր էջ » 2012 Մայիս 20 » Արյեն Ռոբեն. «Սարսափելի վրիպում էր»
Արյեն Ռոբեն. «Սարսափելի վրիպում էր»
Չեմպիոնների լիգայի եզրափակիչչ հանդիպման գլխավոր հակահերոսներից մեկը, Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը, ով չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը «Չելսիի» դեմ խաղի լրցաուցիչ ժամանակում, պատմել է իր էմոցիաների մասին:
- Ես չգիտեմ ինչպես նկարագրել իմ զգացմունքները: Սա սարսափելի երեկո էր: Երկու-երեք անգամ արդեն պատկերացնում ես քեզ` գավաթը գլխավերևում բարձրացրած, սակայն արդյունքում ոչինչ:
Ես լավ չիրացրի 11 մետրանոցը: Ուզում էի ուժեղ և բարձր հարվածել, սակայն գնդակը ցածր ընթացավ: Սա սարսափելի վրիպում էր: Դրանից հետո ես շարունակեցի լավ խաղալ, սակայն ներսումս ինչ-որ բան փոխվեց:
Եզրափակիչ սուկիչից հետո Պլատինին ու Դրոգբան փորձում էին ոգևորել ինձ: Հրաշալի քայլ էր նրանց կողմից, սակայն դրանից սիրտս չէր կարող հովանալ: Ես ուզում էի հաղթել այդ գավաթը,- հոլանդացու խոսքերն է մեջբերում Чемпионат.com-ը:
Տարածել լուրը`