Գլխավոր էջ » 2015 Ապրիլ 26 » «Արսենալ» - «Չելսի» (անոնս)
«Արսենալ» - «Չելսի» (անոնս)
Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Լոնդոնում, ուր առաջատար «Չելսին» կհյուրընկալվի «Արսենալին»:
Առաջնության վերջին տուրերում «Արսենալն» անսպասելիորեն դարձավ չեմպիոնական պայքարի ֆավորիտներից: «Զինագործները» հաղթել են Պրեմիեր Լիգայում իրենց վերջին 9 խաղում, ինչը սեփական ռեկորդի կրկնությունն է: Հաղթանակի դեպքում Արսեն Վենգերի թիմը «Չելսիի» նկատմամբ միավորների տարբերությունը կկրճատի 7-ի:
Չնայած ոչ այդքան արդյունավետ, սակայն իր հաղթարշավն է շարունակում նաև «Չելսին»: «Ազնվականները» նախորդ տուրում կարևոր հաղթանակ տարան «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ (1:0): Ընթացիկ մրցաշրջանում թիմերի առաջին հանդիպումն ավարտվեց Ժոզե Մոուրինյոյի սաների հաղթանակով՝ 2:0:
Լոնդոնյան այս երկու գրանդներն ընդհանուր առմամբ հանդիպել են 183 անգամ և առավելությունը «զինագործների» կողմն է, ովքեր հաղթել են միմյանց միջև անցկացված խաղերից 71-ում: 53 գրանցվել է խաղաղ ելք, իսկ 59 հանդիպում ավարտվել է «կապույտների» հաղթանակով:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 19:00-ին:
premierleague.am
Տարածել լուրը`