Գլխավոր էջ » 2012 Սեպտեմբեր 15 » Անչելոտտին` «Չելսիի», Թերիի և Աբբրամովիչի մասին
Անչելոտտին` «Չելսիի», Թերիի և Աբբրամովիչի մասին
«Անձամբ ինձ համար Ջոն Թերին համարվում է բացահայտ ֆավորիտը` այն մարդկանց մեջ, որոնց հետ ես աշխատել եմ: Նա շատ ուժեղ բնավորություն ունի: Ջոնն աներևակայելի հեղինակություն ունի, և տալիս է ամեն ինչ ակումբի համար: Ես ուրախ էի, աշխատել ասդպիսի ավագի հետ:
Հիմա ես լիովին կենտրոնացած եմ «ՊՍԺ»-ի խաղի վրա: Ֆրանսիական լիգան շատ յուրօրինակ է, և ինձ ժամանակ էր հարկավոր` հարմարվելու համար: Հիմա ես ուժեղ թիմ ունեմ, որը պատրաստ է լուրջ խնդիրներ լուծել: Չնայած իմ ներկայիս վիճակին, ես ցանկանում եմ ինչ-որ մի օր վերադառնալ «Չելսի»: Դա ֆանտաստիկ ակումբ է, որն ի զորու է լուծել ամենաբարդ խնդիրը:
Ես շատ շնորհակալ եմ Ռոման Աբրամովիչին: «Չելսին» գլխավորած ժամանակ նա շատ բան է արել ինձ համար: Ինձ համար անակնկալ էր նրա կայացրած որոշումը, բայց ես հասկացա նրան: Ես ցանկանում եմ վերադառնալ և կրկին ընթրել նրա հետ: Նա շատ խեալցի մարդ է, ով հասնում է ամեն ինչի միայնակ:»-ասել է Կարլո Անչելոտտին:
Տարածել լուրը`