Գլխավոր էջ » 2012 Հոկտեմբեր 28 » Ալեքս Ֆերգյուսոն. «Մոուրինիոյի գլխավորությամբ «Չելսին» ավելի ուժեղ կլիներ»
Ալեքս Ֆերգյուսոն. «Մոուրինիոյի գլխավորությամբ «Չելսին» ավելի ուժեղ կլիներ»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը նշել է, որ Ժոզե Մոուրինիոյի գլխավորած տարիներն «Չելսին» անհամեմատ ուժեղ թիմ էր, քան հիմա:Ներկայիս դրությամբ «Չելսին» միանձնյա գլխավորում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը և «Յունայթեդի» հետ հանդիպումից կախված չէ նրանց դիրքն աղյուսակում:
Սըր Ալեքսը կարծում է, որ սա «կապույտների» ամենաուժեղ կազմը չէ, որին նա տեսել է:
«Սա ամենաուժեղ «Չելսին» չէ: Եթե վերադառնանք Ժոզե Մոուրինիոյի ժամանակները, ապա նրանք շատ հզոր կլինեին: Եվ այդ «Չելսիի» դեմ խաղալը կլիներ շատ ծանր:
Այն ժամանակ նրանց կազմում էր Դիդիե Դրոգբան, իսկ Ջոն Թերին և Ֆրենկ Լոմպարդը դեռ երիտասարդ էին: Լեմպարդն ամեն տարի 30 գոլ էր խփում կիսապաշտպանությունից: Նրանք այլևս չեն ունենա այդ թիմը: Այդ ժամանակ նրանք հզոր թիմ էին, որին հաղթելը շատ դժվար էր, նույնիսկ անողոք մրցակցի համար:»-Ֆերգյուսոնին մեջբերում է Gola.com-ը:
Տարածել լուրը`