Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 21 » Աբրամովիչն ամեն ինչ պայմանավորվել է Գվարդիոլայի հետ

Աբրամովիչն ամեն ինչ պայմանավորվել է Գվարդիոլայի հետ


«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը սպասում էր լավ առիթի, որպեսզի հեռացներ Ռոբերտո Դի Մատտեոյին, և հիմա նա վերջապես ցանկանում է թիմ հրավիրել Պեպ Գվարդիոլային:

Իսպանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, դեռ մեկ ամիս առաջ Աբրամովիչն ու Գվարդիոլան հանդիպել են Մադրիդում, որտեղ կնքվել է նախնական համաձայնություն:

Աբրամովիչը դեռ ամռանն էր ցանկանում հրավիրել Գվարդիոլային, սակայն իսպանացի մարզիչը ցանկացավ դադար վերցնել և հանգստանալ մեկ տարի: Սակայն, օգոստոս ամսին լուրեր էին պտտվում, որ Պեպը կրկին վերադառնում է աշխատանքի և հետաքրքրված է հենց անգլիական ակումբներ մարզելով:

Հաղորդվում է, որ այսօր երեկոյան «Արիստոկրատները» Պեպ Գվարդիոլային կնշանակեն գլխավոր մարզչի պաշտոնում:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15