Գլխավոր էջ » 2015 Ապրիլ 2 » 61 մլն եվրո. «Չելսի»-ն պատրաստ է գնել Կոկեի տրանսֆերը
61 մլն եվրո. «Չելսի»-ն պատրաստ է գնել Կոկեի տրանսֆերը
Լոնդոնի «Չելսի»-ն պատրաստ է 61 մլն եվրո վճարել «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Կոկեի տրանսֆերի դիմաց: Այդ մասին հայտնում է Metro-ն:
23-ամյա իսպանացին կարող է լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստ դառնալ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` «Բարսելոնա»-ն նույնպես հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Կոկեն մասնակցել է 24 հանդիպումների, 2 գոլ է խփել և գոլային 9 փոխանցում կատարել: Չեմպիոնների լիգայի շրջանակներում Կոկեն խաղադաշտ է դուրս եկել 7 անգամ, երկու գոլ խփել և գոլային 4 փոխանցում կատարել:
1in.am
Տարածել լուրը`