Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 12 » 10 հոգով խաղացող ՊՍԺ-ն «Չելսիին» դուրս թողեց Չեմպիոնների Լիգայից

10 հոգով խաղացող ՊՍԺ-ն «Չելսիին» դուրս թողեց Չեմպիոնների Լիգայից


Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Չելսին» Լոնդոնում ընդունել էր ֆրանսիական ՊՍԺ-ին:

Հյուրերն արդեն 31-րդ րոպեին մնացին 10 ֆուտբոլիստներով, երբ կոպիտ սահընկման համար դաշտից հեռացվեց ՊՍԺ-ի առաջատար Զլատան Իբրահիմովիչը: Երկար ժամանակ «կապույտները» չէին կարողանում թվային առավելությունը վերածել գոլի: 81-րդ րոպեին «Չելսիին» առաջ մղեց Գարի Կեհիլը, որից 5 րոպե հետո լոնդոնյան ակումբի նախկին պաշտպան Դավիդ Լուիզը խփեց պատասխան գնդակը՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ, որտեղ թիմերը փոխանակվեցին մեկական գոլով, ինչն էլ հաջորդ փուլի ուղեգիր ապահովեց փարիզյան ակումբի համար:

Գոլեր. Կեհիլ՝ 81ր, Լուիզ՝ 86ր, Ազար՝ 96ր (11մ), Սիլվա՝ 114ր:


premierleague.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15